Պետք է հատուկ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ. Արմեն Սարգսյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i137080-Պետք_է_հատուկ_հարաբերություններ_ունենանք_Ռուսաստանի_հետ._Արմեն_Սարգսյան
Նախագահի խոսքով` Ռուսաստանի հետ պետք է ունենանք մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որը հիմնված է երկկողմանի շահերի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 30, 2021 16:06 Asia/Tehran
  • Պետք է հատուկ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ. Արմեն Սարգսյան

Նախագահի խոսքով` Ռուսաստանի հետ պետք է ունենանք մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որը հիմնված է երկկողմանի շահերի վրա:

Հայաստանը պետք է հատուկ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ։ Այս մասին aravot.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ռուսաստանի հետ պետք է ունենանք մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որը հիմնված է երկկողմանի շահերի վրա: Չպետք է մոռանանք, որ խոսքը փոքր Հայաստանի և շատ ավելի մեծ հայ ժողովրդի մասին է, որը գտնվում է Կովկասում շրջափակված վիճակում: Բայց մեր ռազմավարական գործընկերն աշխարհի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ գերտերություններից մեկն է, միջուկային գերտերություն: Հետևաբար, նախ, մեր հարաբերությունները պետք է ձևավորվեն իրականության վրա», – ասել է նախագահը։

Հիմնական օրակարգը պետք է լինի ՀՀ և ՌԴ միջև վստահությունը ու կանխատեսելիությունը:

«Սա նշանակում է, որ մեր գործընկերը պետք է մեզ համարի վստահելի և կանխատեսելի: Նույն ձևով էլ մենք իրեն համարենք: Անկանխատեսելի գործընկերը գործընկեր չէ: Չպետք է խուսափենք գործընկերությունից, որը ռազմավարական է, երկարաժամկետ, հենց նույն Ռուսաստանի հետ, որովհետև սա բնական է Հայաստանի համար», – ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` Արևմուտքում լավ են հասկանում Հայաստանի հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Երբ ԱՄՆ-ում Սենատի անդամների հետ խոսում ես Հայաստանի մասին, շատ ջերմ են, հետաքրքրված, պատրաստ են աջակցության, կապված են ԱՄՆ-ում համայնքի հետ, գիտեն, թե ինչ է Եղեռնը, աջակից են և այլն: Բայց, միաժամանակ, երբ խոսքը պրագմատիկ, իրական քաղաքականության մասին է, նրանք են առաջինը ասում՝ դուք հատուկ հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ՝ ելնելով պատմությունից, անցած ճանապարհից, այսօրվա տարածաշրջանային քաղաքականությունից: Եվ այդտեղ որևէ բացասական բան նրանք չեն տեսնում», – ասել է նախագահը։

Նրա խոսքով` հատուկ հարաբերություններ ունենալով նույն Ռուսաստանի հետ, Հայաստանը կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և Արևմուտքի հետ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio