Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են վարել հակահայկական քարոզ
https://parstoday.ir/hy/news/armenia-i137142-Ադրբեջանը_և_Թուրքիան_շարունակում_են_վարել_հակահայկական_քարոզ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննադատել է Ադրբեջանին և Թուրքիային՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի քարոզ վարելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 13:51 Asia/Tehran
  • Ադրբեջանը  և Թուրքիան   շարունակում են վարել հակահայկական քարոզ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննադատել է Ադրբեջանին և Թուրքիային՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելության ու թշնամանքի քարոզ վարելու համար:

Արման Թաթոյանն ասել է.«Անկարան և Բաքուն շարունակելով Հայաստանի դեմ իրենց քարոզչությունը, հակադրվում են խաղաղության համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորություններին»:

Թաթոյանը նշել է. «Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հայտարարեց, որ երկրի երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Ղարաբաղյան պատերազմը համեմատել էր Օսմանյան կայսրությունում  տեղի ունեցած դեպքերի հետ:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ղարաբաղում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև մեկնարկած պատերազմն  ավարտվեց  2020 թ. Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի  և  Ռուսաստանի նախագահի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ:

Այդ համաձայնագրով Ղարաբաղի որոշ տարածքներ անցան ադրբեջանական կողմին: