Հարցվածներից 63 տոկոսի կարծիքով` Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ ամրապնդի համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137154-Հարցվածներից_63_տոկոսի_կարծիքով_Հայաստանը_պետք_է_ՌԴ_ի_հետ_ամրապնդի_համագործակցությունը
Անցկացված հարցման արդյունքներով` քաղաքացիների 62.9 տոկոսը գտնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ամրապնդի համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 31, 2021 14:51 Asia/Tehran
  • Հարցվածներից 63 տոկոսի կարծիքով` Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ ամրապնդի համագործակցությունը

Անցկացված հարցման արդյունքներով` քաղաքացիների 62.9 տոկոսը գտնում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ամրապնդի համագործակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 31 կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Նա նշել է, որ քաղաքացիներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին, ըստ իրենց Հայաստանը ո՞ր երկրների կամ միությունների հետ պետք է ամրապնդի իր համագործակցությունը:

«Ռուսաստանի հետ նշել է 62.9 տոկոսը, ԱՄՆ-ի հետ` 16.4 տոկոսը, Ֆրանսիայի հետ` 6.4 տոկոսը, Եվրոպական Միության հետ` 5.2 տոկոսը, Չինաստանի հետ` 2.6 տոկոսը, Իրանի հետ` 2.4 տոկոսը, ԵԱՏՄի հետ` 1.5 տոկոսը, ՆԱՏՕ-ի հետ` 0.7 տոկոսը, Վրաստանի հետ` 0.7 տոկոսը և ՀԱՊԿ-ի հետ` 0.2 տոկոսը:

Մարտի 26-29-ն անցկացված հարցումներին մասնակցել է 801 անձ՝ հեռախոսային զրույցի միջոցով:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio