«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարան «ջրային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/armenia-i137198-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Անկարան_ջրային_պատերազմ_է_վարում_Հայաստանի_դեմ
Անկարան «ջրային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 01, 2021 09:30 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անկարան «ջրային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ

Անկարան «ջրային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ:

«Քաղաքական վերլուծական շրջաններում հիմնարար վարկած կա, որ ապագա պատերազմները լինելու են քաղցրահամ ջրերի պաշարների համար: Մերձավոր Արեւելքում այս խնդիրն առանձնակի սրությամբ է դրված, որտեղ ջրի խնդիր ունեն գրեթե բոլոր երկրները: Այս հարցում առավել ագրեսիվ վարքագիծ է դրսեւորում Թուրքիան: Վերջինս փակում է Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրերի հոսքը՝ խնդիրներ ստեղծելով իր սահմաններից հարավ գտնվող պետություննեի համար: Թուրքիայի այս քաղաքականության հետեւանքներից զերծ չի մնում նաեւ Հայաստանը: Մարտի 30-ի տվյալներով, Հայաստանի ամենախոշոր՝ Ախուրյանի ջրամբարը 116 մլն խմ-ով քիչ է լցվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում... Այն դեպքում, երբ հարեւան Թուրքիան մեծ ինտենսիվությամբ ջրամբարներ է կառուցում՝ Հայաստանի տարածքից ջրերը հոսում են դեպի Ադրբեջան, իսկ Ջողազի ջրամբարից օգտվում են միայն ադրբեջանցիները: Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Ադրբեջանին անցան նաեւ Հայաստանի ջրային համակարգի որոշ կարեւոր ջրաղբյուրներ: Ըստ որոշ հարշվարկների՝ տարեկան մոտ 6 մլրդ խմ քաղցրահամ ջուր է հոսում ՀՀ սահմաններից դուրս: Գյուղատնտեսությունն առաջնային ոլորտ հռչակած պետությունն այս պայմաններում պարտավորված է զարկ տալ ջրամբարաշինությանը: Գործընթացը ծախսատար է, սակայն արդյունքները բազմապատիկ անգամ գերազանցելու են ծախսերը»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio