Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ այսօր կքննարկի իրավիճակը Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/armenia-i137228-Լավրովը_ՀՀ_եւ_Ադրբեջանի_ԱԳՆ_ղեկավարների_հետ_այսօր_կքննարկի_իրավիճակը_Ղարաբաղում
Այսօր՝ ապրիլի 1-ին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին հանդիպումների ժամանակ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2021 13:39 Asia/Tehran
  • Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ այսօր կքննարկի իրավիճակը Ղարաբաղում

Այսօր՝ ապրիլի 1-ին, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ առանձին հանդիպումների ժամանակ կքննարկի իրավիճակը Ղարաբաղում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Զրույցի ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր»,-նշել է Զախարովան: 

Լուրեր Հայաստանից - NEWS.am