Արտակ Դավթյանը Վալերի Գերասիմովի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137262-Արտակ_Դավթյանը_Վալերի_Գերասիմովի_հետ_քննարկել_է_հայ_ռուսական_ռազմատեխնիկական_համագործակցությունը
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2021 16:19 Asia/Tehran
  •  Արտակ Դավթյանը Վալերի Գերասիմովի հետ քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

 Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Ապրիլի 1-ին տեղի է ունեցել Վալերի Գերասիմովի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հեռախոսազրույցը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողության, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ներկա իրավիճակին ու հեռանկարներին առնչվող հարցեր: 

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio