Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1116 նոր դեպք, մահացել է 19 մարդ
https://parstoday.ir/hy/news/armenia-i137302-Հայաստանում_հաստատվել_է_կորոնավիրուսի_1116_նոր_դեպք_մահացել_է_19_մարդ
Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1116 նոր դեպք, առողջացել է 864 քաղաքացի, մահացել է՝ 19-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 02, 2021 12:44 Asia/Tehran
  • Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1116 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1116 նոր դեպք, առողջացել է 864 քաղաքացի, մահացել է՝ 19-ը:

Մեկ օրում կատարվել է 4830 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 864876-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 194852 դեպք, որոնցից 174545-ն առողջացման, 3552-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15851 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 904 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio