Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i137310-Վարչապետ_Փաշինյանն_ընդունել_է_ՌԴ_փոխվարչապետ_Ալեքսեյ_Օվերչուկին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2021 08:41 Asia/Tehran
  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին եւ այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Առանձնակի ընդգծվել է հումանիտար պայմանավորվածությունների կատարման կարեւորությունն ու տարածաշրջանում կայունության ամրապնդման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել նաեւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio