Համաշխարհային բանկի կանխատեսումը՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/armenia-i137380-Համաշխարհային_բանկի_կանխատեսումը_Հայաստանի_տնտեսության_վերաբերյալ
Համաշխարհային բանկը 2021 թվականին Հայաստանում կանխատեսել է 3,4 տոկոս տնտեսական աճ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 03, 2021 12:49 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկի կանխատեսումը՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Համաշխարհային բանկը 2021 թվականին Հայաստանում կանխատեսել է 3,4 տոկոս տնտեսական աճ:

Հայաստանի վերաբերյալ զեկույցում Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ 2021 թվականին երկրի տնտեսական աճը կնվազի 3,4 տոկոս:

«Հայաստանի տնտեսական աճի անկումը պայմանավորված է COVID-19 վիրուսի տարածմամբ և Լեռնային Ղարաբաղի պատերազմով»,- ասված է զեկույցում:

Եվրոպա-Կենտրոնական Ասիա զարգացման մասին Համաշխարհային բանկի  զեկույցը հրապարակվում է այն պայմաններում, երբ Հայաստանում տեղի են ունենում հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրան մեղադրելով ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության մեջ: