Կրեմլ. Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հետագա քայլերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i137546-Կրեմլ._Պուտինն_ու_Փաշինյանը_կքննարկեն_հետագա_քայլերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը եւ ինտեգրացիոն գործընթացները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 05, 2021 13:52 Asia/Tehran
  • Կրեմլ. Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն հետագա քայլերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը եւ ինտեգրացիոն գործընթացները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում: Նախատեսվում է քննարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին եւ 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, նախատեսվում է քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները:

araratnews.am