«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անհրաժեշտ նոր լիցք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն
https://parstoday.ir/hy/news/armenia-i137570-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Անհրաժեշտ_նոր_լիցք_Հյուսիս_Հարավ_ավտոմայրուղուն
Անհրաժեշտ նոր լիցք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 06:22 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անհրաժեշտ նոր լիցք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն

Անհրաժեշտ նոր լիցք «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղուն:

«Աշխարհաքաղաքական ներկայիս փոփոխությունների համապատկերում տարածաշրջանային յուրաքանչյուր զարգացումում Սյունիքը վճռորոշ դեր է ունենալու: Եվ Սյունիքի պահպանումից է կախված՝ կկարողանա՞նք տարածաշրջանում ձայնի իրավունք ունենալ, թե՞ ոչ: «ՀՀ»-ի հարցազրույցում տրանսպրոտային ոլորտն ուսումնասիրող՝ քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը, մասնավորապես, նշում է. «Նախ՝ պետք է սահմանել Հայաստանի ազգային շահը: Այս առումով պետք է էապես վերանայվի 2020 թ. հաստատված ազգային անվտանգության ռազմավարությունը, որում, ի դեպ, գրեթե ոչինչ չի խոսվում ազգային անվտանգության առանցքային հենասյուներից մեկի՝ տրանսպորտային անվտանգության մասին: Կարծում եմ, սեփական շահի հետապնդման համար կարելի է առաջարկել երկու մեգանախագիծ: Նախ՝ անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքներին՝ Հայաստանը Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ կապի ապահովման կարեւոր դերակատար դարձնելու համար: Եթե ցանկանում ենք հաստատել սեփական գեոտնտեսական սուբյեկտայնությունը՝ առաջնորդվելով բացառապես ազգային շահով, ապա Հյուսիս-Հարավի իրականացումը կարող է մեզ ընձեռել այդ հնարավորությունը: Հայաստանի տարանցման ներուժի օգտագործման տեսանկյունից առավել քան կարեւոր է նաեւ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձեւավորումը՝ էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքեր ապահովելով Իրանի, Հայաստանի, Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ: Դա հնարավորթյուն կստեղծի Հայաստանին ապագայում սվոփային տարբերակով էլեկտրաէներգիա արտահանել նաեւ այդ միջանցքից դուրս՝ դեպի ԵԱՏՄ մյուս անդամ-պետություններ, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի՝ էլեկտրաէներգիայի պակասորդ ունեցող մի շարք երկրներ՝ Իրաք, Սիրիա եւ այլն»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio