Դավիթ Բեկ–Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայերի մեքենայի վրա
https://parstoday.ir/hy/news/armenia-i137636-Դավիթ_Բեկ_Շուռնուխ_ճանապարհին_ադրբեջանցիները_քարեր_են_նետել_հայերի_մեքենայի_վրա
Կապանի քաղաքապետը տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, և համապատասխան գործողություններ կատարել են։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2021 15:16 Asia/Tehran
  • Դավիթ Բեկ–Շուռնուխ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են նետել հայերի մեքենայի վրա

Կապանի քաղաքապետը տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, և համապատասխան գործողություններ կատարել են։

Կապան-Երևան ճանապարհին՝ Դավիթ Բեկից–Շուռնուխ գնացող հատվածում, ադրբեջանցիները քարեր են նետել հայկական համարանիշով մեքենայի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը` հավելելով, որ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4–ին, ժամը 16–17 –ի մոտակայքում։

«Դեպքը տեղի է ունեցել այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տակ։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-ասաց Փարսյանը։

Նա տեղեկացրեց, որ ռուս սահմանապահները տեղեկացված են, և համապատասխան գործողություններ կատարել են։

Փարսյանը պատմեց, որ քարը չի դիպել մեքենային, մեքենան չի վնասվել, բայց ուղևորները վախեցել են։

Կապանի քաղաքապետի խոսքով` այս  ճանապարհահատվածում սա նման առաջին դեպքն է։

Նշենք, որ ապրիլի 5–ին ադրբեջանցի զինվորականները հայտնվել են Շուշիի մերձակայքում, հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքում` դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին տեղադրված տանկ–հուշարձանի մոտ: Ադրբեջանցի չորս զինվորականները հասել են մայրուղու հարակից հատվածում տեղադրված տանկի մոտ, գրություններ թողել հուշարձանի ցուցանակի վրա ու հեռացել:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio