Վարչապետը ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացումը համարում է Հայաստանի առաջնահերթություններից մեկը
Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը եղել և լինելու է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա դրանք եղել և լինելու են Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան մեր ժողովուրդների միջև փոխվստահության և դարավոր բարեկամական կապերի հիման վրա», - նշել է Փաշինյանը:
armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio