Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով
Ապրիլ 07, 2021 14:17 Asia/Tehran
Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրն իրականացնում են ողջ ծավալով:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Հայաստանը շարունակում է մեր ավանդական գործընկերներից մեկը մնալ: Երկու երկրների միջեւ նախկինում կնքված պայմանագրերի համաձայն՝ բոլոր մատակարարումներն իրականացվում են ժամանակին եւ ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան:
news.am/arm/news
Պիտակ