Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Ապրիլ 08, 2021 12:00 Asia/Tehran
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:
Պահանջն է՝ հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին։
orakarg.com
Պիտակ