Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i137760-Ռոբերտ_Քոչարյանը_դատի_է_տվել_ՀՀ_վարչապետ_Նիկոլ_Փաշինյանին
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 12:00 Asia/Tehran
  • Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի Հանրապետությանը, տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Հայցը ներկայացվել է ապրիլի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին:

Պահանջն է՝ հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին։

orakarg.com