Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին «Օրիոն-Է» ԱԹՍ-ներ մատակարարել
https://parstoday.ir/hy/news/armenia-i137784-Ռուսաստանը_պատրաստ_է_Հայաստանին_Օրիոն_Է_ԱԹՍ_ներ_մատակարարել
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ մատակարարել.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 08, 2021 12:44 Asia/Tehran
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին «Օրիոն-Է» ԱԹՍ-ներ մատակարարել

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ մատակարարել.

Ռուսաստանում չեն բացառում, որ Հայաստանին ռուսական ԱԹՍ-ներ կարող են մատակարարել: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ Ռшզ մшտեխնիկական համագործակցության դաշնային ծառայության (ՌՏՀԴԾ) մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Այսօր մենք առաջարկում ենք արտահանել մի շարք ԱԹՍ-ներ, այդ թվում՝ «Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետшխnւզшկшն համալիր: Հայկական կողմի համապատասխան դիմումի դեպքում մենք պատրաստ ենք իրականացնել մատակարարումները»,- նշել է Ռեշետնիկովան.

«Օրիոն-Է» երկարատեւ թռիչքի հետшխnւզшկшն համալիրի առավելագույն թռիչքային զանգվածը կազմում է 1 տոննա, իսկ օգտակար ծանրաբեռնվածության առավելագույն զանգվածը՝ 200 կգ: