Ադրբեջանա-թուրքական պատվիրակություն Հայաստան չի ժամանել. ՊՆ-ն հերքում է տարածված լուրը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:
«Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանա-թուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio