Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը. Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․
https://parstoday.ir/hy/news/armenia-i137964-Տիգրան_Ավինյանի_գրասենյակի_մեկնաբանությունը._Գերիների_վերադարձը_կրկին_հետաձգվում_է
Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2021 13:52 Asia/Tehran
  • Տիգրան Ավինյանի գրասենյակի մեկնաբանությունը. Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է․

Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։