Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի հայ գերիների վերադարձի հարցով
https://parstoday.ir/hy/news/armenia-i138000-Եվրոպական_խորհրդարանում_հատուկ_քննարկում_կկազմակերպվի_հայ_գերիների_վերադարձի_հարցով
Քննարկման ժամանակ զեկույցով հանդես կգա նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2021 06:34 Asia/Tehran
  • Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի հայ գերիների վերադարձի հարցով

Քննարկման ժամանակ զեկույցով հանդես կգա նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ապրիլի 12-ին Եվրոպական խորհրդարանում հատուկ քննարկում կկազմակերպվի Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Քննարկման ժամանակ զեկույցով հանդես կգան Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը և Արման Թաթոյանը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ֆուրլասին շնորհակալություն է հայտնել քննարկումը նախաձեռնելու, իսկ Էվինյանին` կազմակերպման հարցում ներդրած ջանքերի համար։

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։

Ապրիլի 8–ին լուրեր տարածվեցին, որ գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Տեղեկությունը հաստատեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողներն ու հարազատները հավաքվեցին «Էրեբունի» օդանավակայանում, սակայն ավելի ուշ Ավինյանի գրասենյակը հայտարարեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio