Անհետ կորած զինվորների և ռազմագերիների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց
https://parstoday.ir/hy/news/armenia-i138110-Անհետ_կորած_զինվորների_և_ռազմագերիների_ծնողները_բողոքի_ակցիա_են_իրականացնում_կառավարության_դիմաց
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2021 12:31 Asia/Tehran
  • Անհետ կորած զինվորների և ռազմագերիների ծնողները բողոքի ակցիա են  իրականացնում կառավարության դիմաց

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել անհետ կորած իրենց հարազատներին գտնելու և ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Ծնողների մի մասը մուտք գործեց կառավարության շենք, սակայն դեռ հայտնի չէ շենք մուտք գործելու նպատակը:

Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio