Փոխնախարար. Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i138120-Փոխնախարար._Հունվարի_1_ից_Թուրքիայից_Հայաստան_գյուղատնտեսական_որևէ_ապրանք_չի_ներմուծվել
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2021 13:21 Asia/Tehran
  • Փոխնախարար. Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Էդվարդ Անդրեասյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են կիրառվում տեղական արտադրողին պաշտպանելու համար:

Նշվեց, որ սաստիկ ձմռան պատճառով ջերմոցատերերը շատ գազ են օգտագործել, ինչի հետևանքով բերքի ինքնարժեքը բավականին թանկ է: Ջերմոցատերերը խնդիր ունեն նաև Իրանից և Թուրքիայից ներմուծվող լոլիկի ու բիբարի հետ կապված:

Փոխնախարարը վստահեցրեց, որ այս տարվա հունվարի մեկից՝ Թուրքիայից Հայաստան որևէ տեսակի գյուղատնտեսական ապրանք չի ներմուծվել: Իսկ ԻԻՀ-ից ներմուծումների առնչությամբ նշեց, որ ՊԵԿ-ի համապատասխան հաշվարկների համաձայն՝ մաքսազերծումն այն գների հիման վրա է իրականացվում, որ տեղական արտադրությունը չտուժի և գտնվի շահեկան վիճակում:

«Խնդիրն այն է, որ ապրանքի գինը բարձրացել է զուտ ծախսի տեսանկյունից, բայց ներմուծվող ապրանքը չի կարող լինել ավելի շահեկան վիճակում: Մենք ունենք համապատասխան գործիքակազմ` պաշտպանելու տեղական արտադրողին», - ասաց Սիմոնյանը: 

aysor.am/