Հայաստանը և Իրանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i138204-Հայաստանը_և_Իրանը_քննարկել_են_պաշտպանության_ոլորտում_համագործակցության_հնարավորությունները
Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին Երեւանում հանդիպել է Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետին: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2021 13:20 Asia/Tehran
  • Հայաստանը  և  Իրանը  քննարկել  են  պաշտպանության  ոլորտում  համագործակցության հնարավորությունները

Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին Երեւանում հանդիպել է Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետին: Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուշաբթի օրը ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ - լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը՝ պաշտպանության ոլորտում, և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման կարևորությունը: Քննարկման շրջանակում են եղել նաև տարածաշրջանային խնդիրներ: