Հայաստանին զայրացրել է Ադրբեջանում բացված «Ռազմավարի ցուցահանդես-պուրակը»
Բաքվի կենտրոնում «ռազմավարի այգի» բացվելուց և այնտեղ ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական կողմից վերցրած ավարը ցուցադրվելուց հետո, Երևանը Ադրբեջանին մեղադրել է էթնիկ ատելություն սերմանելու մեջ: Այդ մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «Ռազմավարի ցուցահանդես-պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի հարյուրավոր սաղավարտներ, սպանված հայ զինվորների մանեկենները:
Պուրակ-ցուցահանդեսը, որ նախատեսվում է բացել հասարակության առջև, զայրացրել է Հայաստանին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասել է.««2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Ղարաբաղի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը»:
«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Ղարաբաղի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար»,հավելել է Արման Թաթոյանը:
Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմական բախումները սկսվեցին սեպտեմբերի 27-ին, և ի վերջո նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն ստորագրեցին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: