Հայաստանը նախատեսում է պետական սահմանների պահպանությունն ամբողջովին թողնել սահմանապահներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i138262-Հայաստանը_նախատեսում_է_պետական_սահմանների_պահպանությունն_ամբողջովին_թողնել_սահմանապահներին
ՀՀ կառավարությունը ռազմավարական հեռանկարում նախատեսում է պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, դնել սահմանապահների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 08:48 Asia/Tehran
  • Հայաստանը նախատեսում է պետական սահմանների պահպանությունն ամբողջովին թողնել սահմանապահներին

ՀՀ կառավարությունը ռազմավարական հեռանկարում նախատեսում է պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում է Զինված ուժերը, դնել սահմանապահների վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են ՀՀ Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտունակության բարձրացման հարցերով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio