Թուրքերը մեր թշնամի՞ն են. Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այս հարցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i138288-Թուրքերը_մեր_թշնամի_ն_են._Նիկոլ_Փաշինյանը_պատասխանեց_այս_հարցին
Թուրքերը մեր թշնամի՞ն են, Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց ՆԻկոլ Փաշինյանին։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ հարցը քննարկման առարկա չպետք է լինի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 10:56 Asia/Tehran
  • Թուրքերը մեր թշնամի՞ն են. Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այս հարցին

Թուրքերը մեր թշնամի՞ն են, Ալեն Սիմոնյանը հարց ուղղեց ՆԻկոլ Փաշինյանին։ ՀՀ վարչապետը շեշտեց, որ այդ հարցը քննարկման առարկա չպետք է լինի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց` թուրքերն ու ադրբեջանցիները մեր թշնամիներն են։ Նա իր տեսակետը հայտնեց` ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին, թե թուրքը, այնուամենայնիվ, մեր թշնամի՞ն է, թե՞ ոչ։

«Ես այս բանավեճը չեմ հասկանում` մե՞նք ենք, որ պետք է պատասխանենք այդ հարցին։ Մեր պատմությունը, վերջին պատերազմն են բերել այդ հարցի պատասխանին։ Դա քննարկման առարկա էլ չի։ Այո՛, թուրքերը, այո՛ ադրբեջանցիները մեր թշնամիներն են, և իրենք էլ մեզ են թշնամի համարում, բայց հարցը ուրիշ տեղ է՝ այս թշնամությունն ի՞նչ ենք անելու, ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու»,–ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով` այս կոնտեքստում պետք է պատասխանենք հարցին՝ հայերն ու թուրքերը խնդիր են դնում ոչնչացնե՞լ միմյանց։

«Կարծում եմ, որ մենք այսպիսի խնդիր պետք է չձևակերպենք, սակայն իրենք էլ չպետք է ձևակերպեն։ Մենք չենք կարող միակողմանի որոշել, որ թուրքերը մեր թշնամին չեն։ Պատմականորեն մենք թշնամի ենք, սակայն հարցն այն է` ինչպե՞ս ենք կառավարում այս թշնամությունը։ Պետություններ կան, որ թշնամի են, բայց իրար հետ տասնյակ միլիարդ դոլարների առևտրաշրջանառություն ունեն»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս թշնամանքը պետք է կառավարենք զգույշ և նրբանկատ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio