Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i138292-Կան_քննարկումներ_Սյունիքում_ռուսական_ռազմաբազայի_հենակետ_ստեղծելու_մասին._Փաշինյան
Վարչապետը նշեց, որ այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 12:07 Asia/Tehran
  • Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան

Վարչապետը նշեց, որ այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ:

Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին։ Այս մասին Ազգային ժողովում ելույթ ունենալով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահին քննարկվում է ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև կան քննարկումներ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է։ Այն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմական, ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով։

«Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը։ Այս երկու պայմանագրերի տրամաբանությամբ` հարձակումը ՀՀ վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, այսինքն` երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերներին»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս համատեքստում մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա նաև՝ բովանդակային բարեփոխումներ։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio