Աննա Նաղդալյան. Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ադրբեջանական կողմի հետ հանդիպում նախատեսված չէ
https://parstoday.ir/hy/news/armenia-i138414-Աննա_Նաղդալյան._Խաղաղության_պայմանագիր_ստորագրելու_համար_ադրբեջանական_կողմի_հետ_հանդիպում_նախատեսված_չէ
Ադրբեջանական կողմի հետ հանդիպում նախատեսված չէ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 12:10 Asia/Tehran
  • Աննա Նաղդալյան. Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար ադրբեջանական կողմի հետ հանդիպում նախատեսված չէ

Ադրբեջանական կողմի հետ հանդիպում նախատեսված չէ, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել:

Ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Լեռնային Ղարբաղի պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով:

Նա նշել է, թե Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին:

խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո», - ասել է Նաղդալյանը։

aysor.am