ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ. Հայաստանը Անդրկովկասում առանցքային դաշնակից է անվանել
https://parstoday.ir/hy/news/armenia-i138428-ՌԴ_ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետ._Հայաստանը_Անդրկովկասում_առանցքային_դաշնակից_է_անվանել
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 12:59 Asia/Tehran
  • ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ. Հայաստանը Անդրկովկասում առանցքային դաշնակից է անվանել

Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»,-ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:

Գերասիմովը նշել է, որ երկրները ամրապնդում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշը, նրա խոսքերով, «Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:

«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի ՊՆ բուհերում»,- ասել է ՌԴ ԳՇ պետը: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ընթացքում օգնություն է ցուցաբերվել Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է ավելի քան 22 000 հետազոտություն:

orakarg.com