Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i138430-Քաղաքական_խորհրդակցություններ_ՀՀ_և_ՌԴ_արտաքին_գործերի_նախարարությունների_միջև
Ապրիլի 15-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2021 13:13 Asia/Tehran
  • Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Ապրիլի 15-ին Երևանում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ կատարվեց ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների:

Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում:

Խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հաջորդիվ կայացած հանդիպմանը:

galatv.am