Հայաստանը չի փոխել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր քաղաքականությունը
Ապրիլ 21, 2021 07:46 Asia/Tehran
Հայաստանը չի փոխել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու իր քաղաքականությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը մամուլի ասուլիսում հայտնել է, որ մինչ օրս այդ ուղղությամբ բանակցություններ չեն տարվել և նախատեսված չեն:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նա նշել է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչումը մնում է առաջնահերթություն Երևանի արտաքին քաղաքականության մեջ: «Մեր քաղաքականության մեջ փոփոխություն չի եղել», - հավելել է Այվազյանը:
Պիտակ