Փաշինյանը և Պուտինը կարևորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i139140-Փաշինյանը_և_Պուտինը_կարևորել_են_գերիների_վերաբերյալ_կետի_կյանքի_կոչման_անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 24, 2021 12:38 Asia/Tehran
  • Փաշինյանը և Պուտինը կարևորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ

«Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio