Փաշինյանը և Պուտինը կարևորել են գերիների վերաբերյալ կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը վերաբերվող կետի կյանքի կոչման անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ
«Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio