Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i139296-Արարատ_Միրզոյանը_ստորագրել_է_Ընտրական_օրենսգրքի_փոփոխությունները
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 26, 2021 08:12 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը ստորագրել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովից։

Նշենք, որ   ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի՝ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն ռեյտինգային ընտրակարգը վերացվեց։

 Ապրիլի 17–ին, նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու օրենքը, բայց եւ չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից օրենքն առերեւույթ խնդրահարույց չէ»,– ասել էր նախագահը։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio