Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ
https://parstoday.ir/hy/news/armenia-i139576-Վահան_Քերոբյանի_համոզմամբ_գյուղատնտեսության_ոլորտում_սպասվում_է_կտրուկ_աճ
Գյուղատնտեսության ոլորտում այս տարի սպասվում է կտրուկ աճ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2021 14:02 Asia/Tehran
  • Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ

Գյուղատնտեսության ոլորտում այս տարի սպասվում է կտրուկ աճ:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ ի տարբերություն այլ ոլորտների, գյուղոլորտում գրեթե անկում չի արձանագրել:

«Ոլորտի աջակցության լուրջ ծրագրեր ենք իրականացնում, մշակվում են հազարավոր հեկտար հողեր, և մի քանի շաբաթվա ընթացքում էլ 1 000 հեկտար ինտենսիվ այգի կստեղծվի: Միևնույն ժամանակ, մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ խոշոր քաղաքներ ապրանքների անխափան արտահանման ապահովման համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

1in.am