Որպես նվիրատվություն Չինաստանի տրամադրած 100 հազար դեղաչափ «Կորոնավակ» պատվաստանյութը Հայաստանում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i139810-Որպես_նվիրատվություն_Չինաստանի_տրամադրած_100_հազար_դեղաչափ_Կորոնավակ_պատվաստանյութը_Հայաստանում_է
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2021 14:55 Asia/Tehran
  • Որպես նվիրատվություն Չինաստանի տրամադրած 100 հազար դեղաչափ «Կորոնավակ» պատվաստանյութը Հայաստանում է

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

«Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան»,- հայտնել են ՀՀ առողջապահական գերատեսչությունից:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio