Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i139842-Ազգային_ժողովում_մեկնարկել_է_հատուկ_նիստը._օրակարգում_ՀՀ_վարչապետի_ընտրության_հարցն_է
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2021 08:20 Asia/Tehran
  • Ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

http://news.parstoday.com/contents/new?language=25

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio