«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց վարչապետի թեկնածուին
https://parstoday.ir/hy/news/armenia-i139846-Իմ_քայլը_խմբակցության_ղեկավարը_ներկայացրեց_վարչապետի_թեկնածուին
ԱԺ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նա միակ թեկնածուն է: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 03, 2021 08:55 Asia/Tehran
  • «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց վարչապետի թեկնածուին

ԱԺ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Նա միակ թեկնածուն է: 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարչապետի թեկնածուին ներկայացնելիս հիշեցրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վարչապետի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և ՀՀ նախագահի միջև՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի համար Սահմանադրությամբ սահմանվում է միայն մեկ տարբերակ՝ խորհրդարանի արձակում, ինչը կարող է տեղի ունենալ վարչապետի թեկնածուին երկու անգամ չընտրելու պարագայում:

«Հենց այդ նպատակով «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- նշեց Մակունցը:

1lurer.am