Հայաստանի մի խումբ փաստաբաններ հայց են ներկայացրել նախագահի դեմ
Մայիս 04, 2021 07:37 Asia/Tehran
Հայաստանի մի խումբ փաստաբաններ ընտրախախտումների պատճառով հայց են ներկայացրել նախագահի դեմ:
Տաս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հայաստանի գլխավոր դատախազության գրասենյակը հայտարարել է, որ հայցը կապված է Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հետ:
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հաստատել է լուրը:
Հաղորդագրության մեջ ասված է.«53 փաստաբաններ հայց են ներկայացրել Արմեն Սարգսյանի դեմ՝ իր երկքաղաքացիությունը թաքցնելու պատճառով»:
Ըստ հայցվորների, ՀՀ Նախագահը 2003-2012 թվականներին Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել և 2018թ. ընտրություններին նրա մասնակցությունն անօրինական է եղել:
Պիտակ