Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i140028-Միքայել_Հարությունյանի_մեղադրանքը_վերաորակվել_է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2021 12:41 Asia/Tehran
  • Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է:

Այս մասին AraratNews.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»,- ասացին ՀՔԾ-ից:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար  Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Որոշում էր կայացվել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

araratnews.am