Հանդիպել են Սերգեյ Լավրովն ու Նիկոլ Փաշինյանը
Մայիս 06, 2021 12:32 Asia/Tehran
Աշխատանքային երկօրյա այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել և բանակցություններ է վարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարարին ընդունել էր նաև իր հայ գործընկերը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հանդիպումից հետո նրանք հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով և ներկայացրեցին հարցերի այն շրջանակը, որ քննարկել են հանդիպման ընթացքում։
araratnews.am
Պիտակ