ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները
https://parstoday.ir/hy/news/armenia-i140132-ՌԴ_ԱԳՆ_ղեկավարը_մեկնաբանել_է_Հայաստանի_նկատմամբ_Ադրբեջանի_տարածքային_պահանջները
Ցանկացած հարց, որը կարող է հակասել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչի մասին պայմանավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 12:48 Asia/Tehran
  •  ՌԴ ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջները

Ցանկացած հարց, որը կարող է հակասել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչի մասին պայմանավորվել են:

Այս մասին այսօր Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների մասին հարցին:

«Մենք այսօր մեր բանակցությունները նվիրել ենք բացառապես տնտեսական կապերի ապաարգելափակման հարցով եռակողմ համագործակցության հարցերին: Դա միայն թեմաներից մեկն է: Մենք այսօր խոսել ենք հետկոնֆլիկտային շրջանում խնդիրների լուծման մասին, այդ թվում՝ ռազմական, ռազմաքաղաքական, հումանիտար խնդիրների մասին եւ այլն: Ինչ վերաբերում է փոխվարչապետերի մակարդակով եռակողմ փոխգործակցությանը, ապա այդ մեխանիզմը ստեղծվել է հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի եւ ՀՀ առաջնորդների բանակցությունների արդյունքներով: Ցանկացած հարց, որը կարող է հակասել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածություններին, իհարկե, չեն կարող ընդունվել որպես այլընտրանք նրան, ինչի մասին պայմանավորվել են»,-ասաց Լավրովը:   

https://news.am/arm