Ռուսաստանը հանձնառու է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/armenia-i140164-Ռուսաստանը_հանձնառու_է_իր_դաշնակից_Հայաստանի_անվտանգության_ապահովմանը._Լավրով
Ռուսաստանը հանձնառու է իր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2021 15:15 Asia/Tehran
  • Ռուսաստանը հանձնառու է իր դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովմանը. Լավրով

Ռուսաստանը հանձնառու է իր դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հանձնառու ենք մեր դաշնակից Հայաստանի  Հանրապետության անվտանգության ապահովմանը: Այս մասին խոսվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ձեր շփումների, ինչպես նաև մեր պաշտպանական գերատեսչությունների միջև տեղի ունեցող ինտենսիվ շփումների ժամանակ: Այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուս նախարարի խոսքով՝ ՌԴ-ի և Հայաստանի համագործակցությունը հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ ներառյալ տնտեսությունը, քաղաքական կապերը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը: Երախտապարտ ենք, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ են տվել դադարեցնել ռազմական գործողությունները: Ակտիվորեն աջակցում ենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, որոնք զբաղվում են ներկա փուլում ամենանշանակալի հարցով, որն է տնտեսական, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչը թույլ կտա գործնականում դադարեցնել Հայաստանի ապաշրջափակումը և փոխշահավետ փոխգործակցություն ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- նշել է Լավրովը՝ ընդգծելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմը կշարունակի իրականացնել իր առաջադրանքը Լեռնային Ղարաբաղում:  

«Մեր խաղաղապահները կանեն ամեն ինչ, որպեսզի կարգավորեն շփման գծի հստակ որոշման հետ կապված հարցերը»,- հավելել է դիվանագետը:

tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio