Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում
https://parstoday.ir/hy/news/armenia-i140202-Պաշտպանության_նախարարությունը_հաստատում_է_գերիների_հարցով_չեն_զբաղվում
Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պատգամավորներին՝  Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2021 13:48 Asia/Tehran
  • Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ գերիների հարցով չեն զբաղվում

Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրով Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի զբաղվում։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պատգամավորներին՝  Պաշտպանության նախարարության կողմից տրված գրավոր պատասխանից։

Պարզվում է՝ ԱԺ երեք անկախ պատգամավորներ՝ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը և Աննա Գրիգորյանը, գրությամբ դիմել են Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով հանդիպում՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիներին առնչվող խնդիրները քննարկելու համար։

Պաշտպանության նախարարությունից ի պատասխան պատգամավորների գրության՝ հայտնել են, որ Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցով չի զբաղվում, ուստի պատգամավորների առաջարկած հանդիպումը գտնվել է ոչ նպատակահարմար։

news.am/arm/