Գլխավոր դատախազ. Մեր ամենօրյա լրջագույն մասն են կազմում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i140206-Գլխավոր_դատախազ._Մեր_ամենօրյա_լրջագույն_մասն_են_կազմում_գերիների_վերադարձի_ուղղությամբ_աշխատանքները
«Մեր ամենօրյա  լրջագույն մասն են կազմում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձին առնչվող խնդիրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2021 13:53 Asia/Tehran
  • Գլխավոր դատախազ. Մեր ամենօրյա  լրջագույն մասն են կազմում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները

«Մեր ամենօրյա  լրջագույն մասն են կազմում գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձին առնչվող խնդիրներին:

«Այդ առումով մեր մյուս գործընկերը՝ ռուս գլխավոր դատախազը, ներգրավված է գործընթացի մեջ և մեզ, այդ խողովակը օգտագործելով, հնարավորություն է ընձեռվում և ցուցակների ճշգրտում իրականացնել, և հատկապես կատարված խոշտանգումների, սպանության վերաբերյալ տեղեկությունները հիմնավոր փոխանցել, դրանով նաև մեր գործընկերոջ հետ միասին հստակ իրավական պահանջ դնել, որ դրան պետք է հետևեն իրավական գործընթացներ»,- ասաց գլխավոր դատախազը: 

Դավթյանի խոսքով` դրանք քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով են, քանզի քրեական գործի շրջանակներում են արձանգրվում այդ բոլոր փաստական հանգամանքները, և այդ ապացուցողական բազայի համապատասխան տեղեկատվությունը կիսվում են ռուս գործընկերների հետ և նրանց միջնորդությամբ հնարավոր է դառնում նաև նրանց հետևողականությունը ձեռք բերել, արձանագրել այս հարցում, որպեսզի Ադրբեջանը այդ խնդիրներում գիտակցի դրա բարձր պատասխանատվությունը:

araratnews.am/