Որ դեպքում Հայաստանում ընտրությունների երկրորդ փուլ կլինի
https://parstoday.ir/hy/news/armenia-i140418-Որ_դեպքում_Հայաստանում_ընտրությունների_երկրորդ_փուլ_կլինի
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրեց, թե որ դեպքում Հայաստանում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2021 12:45 Asia/Tehran
  • Որ դեպքում Հայաստանում ընտրությունների երկրորդ փուլ կլինի

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ներկայացրեց, թե որ դեպքում Հայաստանում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:

«Ընտրական օրենսգրքի գործող նորմը գործելու է հունիսի 20-ի համար։ Նոր փաթեթում մենք ավելի ազատականացրել էինք կոալիցիաների կազմման կարգավորումը, որն էապես կավելացներ հնարավորությունը՝ կոալիցիաներ կազմելու։ Իսկ գործող նորմը նախատեսում է 6 օր՝ կոալիցիա կազմելու համար։ Եվ եթե սցենար լինի, որ որևէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը, և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջև կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի առնվազն 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ»,- ասաց Դանիելյանը։

Նա հավելեց, որ մեծ փաթեթի վերաբերյալ սպասել են հանրապետության նախագահի դիրքորոշմանը, որպեսզի դրա ընդունման դեպքում ստորագրումը լիներ կարճ ժամանակահատվածում, ինչը միակ հնարավորությունն էր, որպեսզի այդ խաղի կանոններն ուժի մեջ մտնեին հունիսի 20-ի համար։ «Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ։ Եվ հաշվի առնելով, որ այդ մեծ փաթեթից մենք արդեն իսկ առանձնացրել էինք ամենակարևոր բաղադիրիչը, որը վերաբերում է ռեյտինգայինը վերացնելու և համամասնական սահմանելու հետ կապված։ Անգամ դա չստորագրվեց նախագահի կողմից, և մենք պարզապես վտանգի տակ էինք դնելու հունիսի 20-ի ընտրությունները, եթե նախատեսեինք, որ այդ փոփոխությունների գոնե մի մասն ուժի մեջ են մտնելու օրենքի հրապարակման պահից։ Եթե  նախագահը նույն վարքը դրսևորեր ու չստորագրեր այդ փաթեթը, անցնելու էր 21 օր, դրանից հետո արդեն ԱԺ նախագահի կոմից էր ստորագրվելու։ Այդ ժամանակ արդեն նշանակում էր, որ ընտրություններն են նշանակված, ու քարոզարշավի փուլում արդեն փոփոխություններ են լինում»,- հավելեց նա։

lragir.am