ՀՀ նախագահն Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i140508-ՀՀ_նախագահն_Ազգային_ժողովի_արտահերթ_ընտրություն_նշանակելու_մասին_հրամանագիր_է_ստորագրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 07:35 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին  հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio