Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու
https://parstoday.ir/hy/news/armenia-i140512-Հայաստանում_արտահերթ_խորհրդարանական_ընտրություններ_են_անցկացվելու
ՀՀ նախագահը ստորագրել է հունիսի 20-ին ԱԺ ընտրությունների նշանակման հրամանագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 07:41 Asia/Tehran
  • Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

ՀՀ նախագահը ստորագրել է հունիսի 20-ին ԱԺ ընտրությունների նշանակման հրամանագիրը:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովն արձակելու և ընտրությունների նշանակման հրամանագիրը:

Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։