ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i140514-ՀՀ_ԶՈՒ_ում_անցկացվել_են_մարտական_պատրաստականության_բարձրացման_միջոցառումներ
Առաջին զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 10-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2021 07:41 Asia/Tehran
  • ՀՀ ԶՈՒ-ում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Առաջին զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 10-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կարգը, ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման կարևորությունն ու առանձնահատկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 5-րդ զորամիավորումում մայիսի 10-ին ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում մարտական պատրաստության և մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանն առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ տվել է հանձնարարականներ։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 10-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ և հրաձգության մարզումներ՝ արգելքների հաղթահարումով։ Կազմակերպվել և իրականացվել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման գործողություններ, ցուցադրվել վարժություններ մարտավարական բարդ պայմաններում կրակի տարբեր տեսակների կիրառմամբ։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio