Մեկնաբանություն- Նոր ընտրությունների անցկացման համար, արձակվեց ՀՀ ԱԺ-ը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովն արձակելու և ընտրությունների անցկացման հրամանագրերը:
Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։
Ընդդիմադիր կուսակցությունների հետ պայմանավորվածության հիմամբ, ապրիլի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց: Իսկ նրա հրաժարականից հետո, Խորհրդարանը երկրորդ անգամ չընտրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում յոթերորդ գումարման խորհրդարանն իրավունքի ուժով արձակվեց, որպեսզզի ընտրությունների անցկացումը հնարավոր դառնա:
Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Վարչապետը ներկայացվում և ընտրվում է խորհրդարանի կողմից: Ակնհայտ է, որ ԱԺ-ի առաջիկա ընտրություններում հաղթող կուսակցությունը կներկայացնի նոր վարչապետին:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, Հայաստանում առաջացած ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի հանձնվելուց և առանց կառավարության պաշտոնատարների հետ խորհրդակցելու Փաշինյանի կողմից խաղաղության տաս կետանոց համաձայնության ստորագրումից հետո, Հայաստանի մեծ թվով բնակիչներ փողոց դուրս գալով, պահանջել է Փաշինյանի հրաժարականը: Սակայն Փաշինյանն ընդդիմացավ ժողովրդի այդ պահանջին և չհրաժարվեց իր պաշտոնից:
Սակայն ցույցերը շարունակվելով, նա համաձայնեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար իշխանամետ և հակակառավարական կուսակցությունների ջանքերն ընթանում են մի իրավիճակում, երբ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել է վիճահարույց տարածքներում իր ինքնիշխանությունը պարտադրելու համար:
Նախիջևան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևն ասել է.«Հայաստանը պետք է Ղարաբաղում իրողություններին հմապատասխան քայլեր ձեռնարկի: Ադրբեջանը երբեք Ղարաբաղի հայերին անկախություն կամ ինքնավարություն չի շնորհի»:
Ավելի վաղ, Ալիևը խստաոճ հայտարարություններ էր կատարել հայերի դեմ:
Այն պայմաններում, երբ հայ քաղաքական գործիչները նախապատրաստվում են հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար, անկասկած Հայաստանում իշխանության հասնող ցանկացած պետություն, պետք է պատրաստվի Ադրբեջանի դեմ մեկ այլ պատերազմի համար:
Հատկապես ներկայիս պայմանները վկայում են այն մասին, որ կողմերի միջև ոչ խաղաղություն և ոչ պատերազմ վիճակ է տիրում: Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակ մոխրի տակ վիճակ է առաջացել և թվում է, թե ոչ հեռու ապագայում վերսկսվելու է պատերազմը: